HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Նալբանդյանը հանդիպել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարներին

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի և Նիկոլայ Մլադենովի հետ:

 

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը կարևորեց փոխգործակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ծավալուն օրակարգին և  արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց և վերահաստատվեց նպատակադրվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնելու և զարգացնելու փոխգործակցությունը:

Երկուստեք կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը մինչև 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել են մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները և մոտակա օրերին նախատեսվում է այն ստորագրել:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:

Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին Սիրիայում առկա իրավիճակի, սիրիահայության խնդրիների շուրջ:

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter