Է. Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային:
Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցության համար։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։ Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան անդրադարձան Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրքավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձան կայանալիք նախագահական ընտրություններին։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել