HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը ոսկե մեդալը հանձնել է Արմավիրի մարզպետին

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր մասնակցել է Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին: Նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է անցնող տարում գյուղատնտեսության ոլորտում ձեռք բերված արդյունքներին, նշել, որ տարին հաջողված ու արդյունավետ էր նաև Արմավիրի մարզի տնտեսությունների համար, որոնք բոլոր առումներով գերազանցել են նախորդ տարվա բնագծերը:

Կարևորելով իշխանությունների կողմից ոլորտին հատկացվող ուշադրությունն ու իրականացվող աջակցման ծրագրերը` նախարարը հավաստիացրել է, որ դրանք հաջորդ տարիներին նույնպես շարունակական են լինելու:

Հատուկ անդրադարձ է եղել մթերումների գործընթացին. «Տարիներ շարունակ մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այս ոլորտում: Այս տարվա կարևոր նվաճումներից մեկը մթերումների գործընթացի կարգավորման ուղղությամբ ձեռքբերված առաջընթացն էր: Միայն Արմավիրի մարզում մթերվել է 8 միլիարդ դրամի միրգ ու բանջարեղեն, որից այս պահի դրությամբ չի վճարվել ընդհամենը 210 միլիոն դրամը»,- ասել է նախարարը` նշելով, որ մինչև դեկտեմբերի 20-ը, ինչպես այս, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում չվճարված փոքրածավալ պարտքերը ամբողջությամբ կմարվեն:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նիստի ժամանակ նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանին է հանձնել դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ու բեղմնավոր աշխատանքի համար վերջինիս ստացած գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական նվաճումների ոսկե մեդալը: Այս մասին հայտնում է ԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

nan
de lava eli voski eq bajanum irar mej, hasarak gyuxacinerin txti patvogir tveq duqel voski irar mej bajaneq , amota amot , te che marzpetner fokus arel vor berq@ lav er kam marzpetner jrel u mshakel et hoxer@,mteq et marzeric patahakan mi gyuxacu tun teseq surch unen,ovel uni gaz chuni anjataca

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter