HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8-րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ:

Պատանի ու նաև երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար:

Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00-ից մինչև ժամը 23:00-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը անելու է հնարավորը, որպեսզի գեղասահքի սիրահարների հաճելի ժամանցն ապահովված լինի:

Սահադաշտի տոմսի արժեքն անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին:

Տեղում կաշխատեն նաև մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձևի հմտություններին և սահել կսովորեցնեն: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter