HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հեռուստաընկերությունները «տակից» վարկաբեկում են ընդդիմադիրներին

Հեռուստատեսային ծրագրերը նախընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում՝ օբյեկտիվության եւ թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռված լուսաբանման պատրանք ստեղծելով: Հեռուստաաշխարհին մոտ կանգնած աղբյուրները թերթին հավաստիացրել են, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգներին խաբելու եւ ընդդիմադիր գործիչներին «տակից» վարկաբեկելու, «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին: 

Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հեռարձակվում անձայն՝ հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղեի է եւ անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոսքը՝ հատկապես հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատման մասին: Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա՝ ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու եւ տարբեր անօրինականությունների մասնակիցը լինելու տարիները: Նայողն ամենաքիչը մտածում է՝ ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփական անօրինականությունները եւ խոսում է ուրիշների մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter