HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը միջնորդ է փնտրում

Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը փորձում է ԱՄՆ միջոցով ՌԴ նախագահ Վ. Պուտինին համոզել, որպեսզի նա «օրակարգից հանի» մաքսային միասնական միությանն ու ԵվրԱզԷՍ-ին ՀՀ անդամակցության հարցը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այդ նպատակով Ս. Սարգսյանը միջնորդել է, որ հանդիպում տեղի ունենա աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Պատահական չէ, որ վարչապետի՝ ԱՄՆ այցի օրակարգում ամենեւին էլ նման (եւ ընդհանրապես որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ) հանդիպում նախատեսված չի եղել, այլապես ոչ միայն այդ հանգամանքը կնշվեր կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, այլեւ այս օրերին առիթը բաց չէին թողնի տեղի-անտեղի թմբկահարելու այդ մասին: Թերթը հիշեցնում է, որ ըստ վարչապետի աշխատանքային այցի օրակարգի՝ նա պետք է ԱՄՆ տարբեր համալսարաններում մասնակցեր սեմինարների, հանդես գար դասախոսություններով եւ այլն, եւ այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter