HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Փաշինյան. իշխանությունը կոնսերվացնում է ՀՀ-ն

Կառավարությունը երկուշաբթի կայանալիք ԱԺ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի «83-ի գործով» Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը: Երեկ, թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում է վարկաբեկել այս հանձնաժողովը: «Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն՝ որպես ինստիտուտ, մինչեւ հողին չհավասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter