HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». խոսնակի խոսնակը

«ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք... հույս էին փայփայում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին»,- հայտարարել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

«ՉԻ»- Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե ինչ է հայտարարել Արմեն Աշոտյանը: Խնդիրն այն է, որ նույն թեմայի մասին ճիշտ նույն բառերով հայտարարություն է արել նաեւ Էդուարդ Շարմազանովը: Թե ով է ումից գրագողություն արել, դժվարանում ենք ասել: Եթե շոգեքարշի հետ համեմատության հեղինակը Շարմազանովն է, ստացվում է, որ Աշոտյանն արդեն նրա խոսնակն է (այսինքն՝ ՀՀԿ խոսնակի խոսնակը), իսկ եթե հեղինակն Աշոտյանն է, ստացվում է, որ Շարմազանովը ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ անձամբ Աշոտյանի խոսնակն է: Եթե, իհարկե, համատեղ ուժերով չեն ծննդաբերել այդ միտքը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն շոգեքարշի հետ համեմատելուն, ապա ստացվում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանը Կոկորդոլիս Գենայի կարգավիճակում է եղել, որովհետեւ «շոգեքարշի վրա նստած»՝ նախագահ է դարձել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter