ՀՀԿ թեկնածու. «Թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել»
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետականներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար:
«Վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ ընթացքում ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել»,-քվեարկությունից հետո իր շնորհակալական խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել