HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». արդյունքն ընդդեմ իրականության

«Վերջերս դատավորները մի քանի որոշում ընդունեցին, որոնք հսկայական ֆինանսական տույժերի են ենթարկում որոշ թերթերի: Դրանք, կարելի է ասել, պատժիչ մեխանիզմներ են և մահացու են տվյալ թերթի համար»,- երեկ կարծիք հայտնեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս Յոխեն Շմիդտը` անդրադառնալով Հայաստանում օրենսդրական դաշտի փոփոխություններին և ՀՀ օրենքների` եվրոպական նախատիպերին համապատախանեցումներին:

Նա նաև հիշեցրեց, որ հայտնի օրենքի ընդունումից առաջ ՀՀ պաշտոնյաները` նախագահի գլխավորությամբ, ինչպես էին ներկայացնում և գովաբանում այդ նախագիծը: «Մինչդեռ արդյունքը հակասում է իրականությանը և փակում է լրատվական դաշտի առավել լիբերալ գործունեության հնարավորությունները»,- հավելեց դեսպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter