Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 22.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Սակայն դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը' առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել