HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Արգելք չկա

ՀՀ ԱԺ-ն լուծարելու հիմքերը նախատեսող` Սահմանադրության 74.1 հոդվածը որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում, և համապատասխան հիմքի առկայության դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե այն կարող է կիրառվել որևէ կոնկրետ ժամկետում: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե ԱԺ-ն լուծարելու հիմքերի առաջացման դեպքում լուծարումը պետք է տեղի ունենա անմիջապես:

Ըստ Հակոբյանի, սակայն, ԱԺ-ի լուծարման հիմքի օգտագործելը նախագահի, ԱԺ նախագահի կամ վարչապետի իրավունքն է, և ժամկետային սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում:

ՀՀ ԱԺ-ն ցրելու հիմքը առկա է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 10-ից, երբ պարզվեց, որ ԱԺ-ն երեք ամիս շարունակ չի քննարկել աղբահանության սակագնի բարձրացման մասին ՀՀ կառավարության անհետաձգելի ճանաչած օրենսդրական փաթեթը: Ուստի, վերը թվարկված պաշտոնյաները ցանկացած պահի կարող են սկսել ԱԺ լուծարման գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter