Դիվանագետներն ու արվեստագետները՝ կարիքավոր ընտանիքներին
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա բարեգործական համերգ, որին կմասնակցեն Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հայկոն, Արսեն Գրիգորյանը (Մրո), Արսեն Համբարյանը, Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Ֆորշը, Էմման և Արամոն:
Նախատեսված է նաև ժամանակակից արվեստի ստեղծագործողների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման ընթացքում ձևավորված հասույթը կուղղվի Տավուշի մարզի սահմանամերջ Վազաշեն գյուղի մանկապարտեզը նորոգելու նպատակով հիմնադիր կապիտալ ստեղծելուն, «Հայ Ձմեռ Պապ» հիմնադրամի՝ Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում բնակվող սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին օժանդակելու նպատակներին:
Նախաձեռնության հեղինակներն են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Միջոցառումը նախատեսված է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Տոմսերի գինը՝ 2000-5000 դրամ: Տոմսերը ձեռք բերելու համար զանգահարել 077 111 223, 055 500 709:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել