HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան դժվարանցանելի ճանապարհներ. կատարվում են մաքրման աշխատանքներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter