HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». բիզնեսս գաղտնի թող մնա

Քաղաքական շրջանակներում, ինչպես նաև իրավապահ համակարգում շատերը գիտեն, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաճախ է լինում հարևան Վրաստանի Հանրապետությունում: Նրա հաճախակի այցելությունների պատճառը ոչ միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հանդեպ ունեցած սերն է (վերջինս, ի դեպ, դրա մասին ասել է նաև լրագրողների հետ տարբեր շփումների ժամանակ), այլ նաև բիզնես հետաքրքրությունները:

«ՉԻ»-ին հասած տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Հայաստանից մետաղյա խողովակներ է արտահանում Վրաստան: Խողովակներն արտադրվում են Հայաստանում, և դրանք, ասում են, մեծ պահանջարկ ունեն Վրաստանում: Բայց սա Ալիկ Սարգսյանի միակ բիզնես նախագիծը չէ Վրաստանի տարածքում:

Որոշ ժամանակ առաջ Վրաստանում գործող բուքմեյքերական գրասենյակները փակվեցին: Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ինքն էր արգելել այդ գրասենյակների տարածումը: Որոշ ժամանակ անց հայերից բաղկացած ճարպիկների մի խմբի հաջողվեց բուքմեյքերական գրասենյակներ բացել հենց Թբիլիսիի կենտրոնում: Սահակաշվիլին անձամբ էր թույլատրել հայերին բացել այդ «կանտորաները» այն բանից հետո, երբ հայկական կողմից ազդեցիկ մարդիկ խառնվեցին:

Խոսակցություններ կան, որ Ալիկ Սարգսյանն է Վրաստանում բուքմեյքերական գրասենյակների իրական սեփականատերը, և նրա հովանավորությամբ ինչ-որ մարդիկ աշխատեցնում են դրանք: Համենայնդեպս, վրացական հարկային մարմինների ներկայացուցիչներին այդ մասին զգուշացված է, և նրանցից առավել բարձրաստիճանները երբեմն հյուրընկալում և ընկերակցում են Ալիկ Սերգեյիչին` իր վրացական «հյուրախաղի» շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter