HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ Իրան ուղևորվող ավտոբուսի վթարից

Դեկտեմբերի 15-ին` ժամը 19.13-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևան – Մեղրի ավտոճանապարհի 358-րդ կմ-ում (Արևիկ գյուղի հատված) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել գետը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սկանիա» մակնիշի 39 A 689 պ/հ (Երևան – Թեհրան երթուղի) մարդատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել գետը (վարորդ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Զոհրաբ Բարազադեհ Իսան):

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ ավտոբուսից դուրս են բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի`  1985 թ. ծնված Մեհդադ Մոհամմադի Սեիդնեժադի դին, ինչպես նաև ՀՀ և ԻԻՀ 25 քաղաքացու, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի և Ագարակի հիվանդանոցներ:

Բժիշկների կողմից ԻՀՀ երկու քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին ծանրության և բավարար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter