HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաստարա գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը

Երեկ` ժամը 20.07-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապար­հին` Մաստարա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ԼԼ 402 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը` մոտ 30 մ։

Պատահարի հետևանքով վարորդ` 1984 թ. ծնված Հ. Մխոյանը, ուղևորներ` 1989 թ. ծնված Ա. Մկրտչյանը և 1992 թ. ծնված Գ. Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 1990 թ. ծնված  Հ. Կարապետյանը  և 1990 թ. ծնված  Ա. Ներսիսյանը` «Գյումրի» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից Գ. Ոսկանյանի, Ա. Մկրտչյանի, Հ. Կարապետյանի և Ա. Ներսիսյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հ. Մխոյանին տեղափոխել  են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, կանխել գազի բալոնից արտահոսքը, անջատել մարտկոցը սնուցող էլեկտրական լարերը: Տարածքի հետախուզման արդյունքում այլ տուժածներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter