HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարարը շարունակում է պայքարը դատարանում

112 մլն դրամի փոխառության պայմանագրերը վիճարկվում են վերաքննիչ դատարանում 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 14-ին լսեց ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցչի բողոքն ընդդեմ Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Սփյուռքահայ գործարարը կրկին վիճարկեց այն փոխառության պայմանագրերը, որոնցով «ՎՄԳ գրուպ»- ն իբրև թե գումար էր փոխանցել Արին կապիտալ ընկերությանը, իսկ այնուհետ դրանց փոխարեն անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքել: Այս ամենն, ի դեպ, իրականացվել է այն ժամանակաշրջանում, երբ ամերիկահայ գործարարին պատկանող «Արին կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի տնօրեն լինելու ժամկետը լրացած է եղել: 

Կենտրոնի դատարանը գործարարի փաստաբանի հայցը մերժել էր, այդ թվում նաև մերժել էր ավելի ուշ նույն հայցին ավելացված` հայցային պահանջի չափը լրցնելու վերաբերյալ դիմումը: Դատարանը իր այս որոշումը պատճառաբանել էր այն հանգամանքով, որ դատարանին գրավոր ձևով չի ներկայացվել դիմում հայցային պահանջի ավելացման վերաբերյալ, մինդեռ նույն դատական գործում փաստաբանն ավելի ուշ տեսել է այն գրությունը, որով հաստատվում է, որ ինքը ներկայացրած է եղել վերոնշյալ դիմումը: 

Ինչևէ, դատական գործն այժմ ասել է վերաքննիչ քաղաքացիական ատյան, իսկ խոսքը վերաբերում է Արին կապիտալ ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Եսայանի և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Է. Մանգասարյանի` Վլադ Մանգասարյանի որդու կողմից ստորագրված երեք պայմանագրերին: Ամերիկահայ գործարարը պահանջում է առոչինչ ճանաչել այս փոխառության պայմանագրերը և որպես հետևանք արդեն առոչինչ ճանաչել Արին կապիտալի տնօրեն Էդուարդ Եսայանի և «ՎՄԳ»-ի ներկայացուցիչ Լևոն Դանիելյանի կողմից կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրը:

Նշենք, որ պայանագրերը. որոնք սփյուռքահայ գործարարը պահանջում է առոչինչ ճանաչել, վերաբերում են 2010 թվականի սեպտեմբերի 22-ին և հոկտեմբերի 1-ին կնքված 40 մլն և 72 մլն ՀՀ դրամի չափով փոխառություններին:

 Սփյուռքահայ գործարարի փաստաբանը դեռ նախորդ ատյանում միջնորդել էր գործի մասնակից «ՎՄԳ» գրուպին պարտավորեցնել դատարան ներկայացնել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Եսայանի և «ՎՄԳ»-ի միջև կնքված 40 և 72 մլն դրամների փոխառության պայմանագրերը: Գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է նաև միջնորդություն` խնդրելով «ՎՄԳ»-ից պահանջել նշված պայմանագրերով գումարները փոխատու «ՎՄԳ»-ից Արին կապիտալին փաստացի փոխանցված լինելու հանգամանքը հավաստող հաշվապահական կամ բանկային փաստաթղթերը: Ավելին` դատարանն իր 2012 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ բավարարել է Էդմոնդ Խուդյանի ներկայացուցչի միջնորդությունը. «ՎՄԳ»-ից պահանջել է ներկայացնել փոխառության պայմանագրերով նախատեսված գումարների Արին կապիտալին փաստացի փոխանցված լինելու հանգամանքը հավաստող հաշվապահական կամ բանկային փաստաթղթերը: 

Հետաքրքիր է, որ «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ տնօրեն Է. Մանգասարյանի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով դատարան ներկայացված տեղեկանքով ր հայտարարությամբ հաստատվում է, որ փոխառության գումարների փոխանցված լինելու վեաբերյալ հաշվապահական կամ բանկային փասըաթղթեր չկան, ու իբր գումարային փոխանցումներ իրականացրած Վլադ Մանգասարյանը այդ ընթացքում հանդիսացել  է ոչ թե «ՎՄԳ»-ի ֆինանսական հարցերով տնօրեն, այլ ընդամենը խորհրդատու: 

Այսինքն` թեև նշված պայմանագրերն առոչինչ ճանաչելու պահանջը դատական քննության առարկա եղել է նույն գործով, սակայն տվյալ պայմանագրերի առնչության վերաբերյալ որևէ դիրքորոշում չկա վճռի եզրափակիչ մասում: 

Ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքում հայտնում է, որ տվյալ դեպքում դատարանը ներկայացված երկու փոխառության պայմանագրերի առնչության վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել: Բացի դրանից` դատարանն իր վճռում հաստատված է համարել Էդմոնդ խուդյանի ներկայացուցիչ Էդուարդ Եսայաի լիազորությունները դադարեցված են եղել 2010 թվականի հունիսի 8-ին, իսկ որպես տնօրենի` 2010 թվականի սեպտեմբերի 7-ին, իսկ վերոհիշյալ երկու պայամանագրերը կնքվել են հենց Էդուարդ Եսայանի կողմից` դատարանի կողմից հաստատված լիազորությունների բացակայության ժամանակահատվածում:

Սա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ արդեն իսկ հաստատված փաստի ուժով տվյալ պայմանագրերը ենթակա են անվավեր ճանաչման, իսկ բացի սրանցից` առանց ընկերության տնօրենի լիազորությունների ընկերության անունից կնքված գործարքն օրենքին հակասող է և ենթակա է անվավեր Ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա սփյուռքահայ գործարարը վերաքննիչ քաղաքացիական դատարանից խնդրել է կայացնել լրացուցիչ վճիռ պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ: Դատարանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 25-ին:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (1)

martin
Sharunakum ek ankap grel!!! HRAPARAKEK APACUYCNER! Duk in4kan ek nerdrel hayastanum, in4kan ek tarel Hayastanic, in4kan tarack ek tarel shenkic? Herik ek el. Klawzan el 4ap u sahman uni. APACUYCNER! APACUYCNER! Duk el, Vlatn el, APACUYCNEROV!!!!! Sax sxal en, dataranner@, petutyun@, bolor@, miayn duk ek djisht... bayc in4u apacuycner 4ek hraparakum? Kam apacucek, kam el durs ekek hraparakic, duk el, myusneren el. herik exav! Amot a, enkan mart a tujvel Dzer u vlati mut gorceric.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter