HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական ուժերին խոհուրդ տվեց զբաղվել իրենց լրջագույն խնդիրներով

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը էթիկայի հանձնաժողովում իշխանական պատգամավորների թվի ավելացումը անընդունելի համարեց: Նա նշեց, որ նախագծի իրական պատասխանատուն Դավիթ Հարությունյանն է, եւ նա էլ պետք է ներկայացներ նախագիծը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի ու Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, որը վերաբերում է էթիկայի հնձնաժողովին: Պատգամավորները նախատեսում են էթիկայի հանձնաժողովում ավելացնել իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների թիվը եւ հավասարակշռություն պահել:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց զեկուցող կին պատգամավորների նկատմամբ կոռեկտ լինել, այնուհետեւ տվեց մի քանի քաղաքական գնահատականներ: «Այստեղ լրջագույն փորձեր են արվում, ճշգրտումներ են գնում` ճշտելու ԲՀԿ-ի դերը արեւի տակ»,-ավելացրեց Ն. Զոհրաբյանը: Նա քաղաքական ուժերին խոհուրդ տվեց զբաղվել իրենց լրջագույն խնդիրներով, որոնք բազմաթիվ են եւ ԲՀԿ-ին հանգիստ թողնել:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր տպավորությամբ այս նախագծով էթիկայի հանձնաժողովը «անսահման հոգատարություն» է ցուցաբերում ԲՀԿ-ի նկատմամբ, ինչի կարիքն ամենեւին չկա:

«Մենք հրաշալի գիտենք մեր տեղն ու դերը: ԲՀԿ-ն միանշանակ դեմ է այս նախաձեռնությանը, քանի որ էթիկայի հանձնաժողովը վերածվելու է մինի ԱԺ-ի, որտեղ անցնելու է մեծամասնության խոսքը»,-ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter