HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյան. «Հերիք եղավ, սա էլ ձեր մեծամասնական կոճակները չեն, սա ամբիոն է»

Ընդդիմադիր պատգամավորները հերթով քննադատում են ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հավասարեցվելու է իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների թիվը ԱԺ էթիկայի հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովում լարվածություն առաջացավ հատկապես ընդդիմության նախաձեռնած նոյեմբերի 21-ի արտահերթ նիստից հետո, երբ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դահլիճ չեկան ու չգրանցվեցին` այդպիսով տապալելով նիստը, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավորները դիմեցին էթիկայի հանձնաժողով` քննարկելու քաղաքական մեծամասնության պահվածքը: Էթիկայի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը անհամաձայնություն է ունեցել եւ լքել է հանձնաժողովի նիստը:

«Դավիթ Հարությունյանը սաբոտաժի է ենթարկել այս դիմումի քննարկումը: Այն, ինչ արեց պարոն Հարությունյանը էթիկայի հանձնաժողովում, էթիկայի հանձնաժողովում առանձին քննարկման հարց է: Նա իր պահվածքով հեղինակազրկում է ոչ միայն հանձնաժողովը, այլեւ խորհրդարանը»,-հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Դահլիճից ՀՀԿ-ական պատգամավորները ռեպլիկներ բաց թողեցին ընդդիմադիր պատգամավորի հայտարարության վերաբերյալ, ինչը բարկացրեց Ա. Մինասյանին: «Հերիք եղավ, սա էլ ձեր մեծամասնական կոճակները չեն, սա ամբիոն է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նա կոչ արեց օրակարգից հանել այս նախագիծը: «Այն, ինչ փորձում եք անել, հակաժողովրդական է: Այն, ինչ փորձում եք անել, շուռ է գալու ձեր դեմ եւ չի բխում Սահմանադրության նորմերից»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ակնհայտ է, որ այսօր Հովիկ Աբրահամյանը անհանդուրժող է ընդդիմադիրների նկատմամբ: Նա այս անգամ էլ Արծվիկ Մինասյանի հետ փորձեց լեզվակռիվ տալ: «Պարոն Մինասյան, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում ձեզ հետ, բայց հաստատ ինչ-որ բան կատարվում է»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանություններ (1)

Դիտորդ
Էհ, գոնե մի կարգին կատու չունեցանք, էլ չեմ ասում լուրջ ընդիմադիր քաղաքական ուժ ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter