HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ր դատավորների նկատմամբ են հարուցվել կարգապահական վարույթներ

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված դատական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (ժամկետը երկարացնելու) վերաբերյալ թեմաներով ամփոփման արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, 20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցն օրենքով սահմանված կարգով պարզելու համար:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջները և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել է 6 դատավորների մասնակցությամբ համապատասխան քննարկում, որի արդյունքներով 3 դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի /քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից/ խախտում արձանագրելով, դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը:

«Հետք». Թե ինչու դատավորների անուն-ազգանունները չեն հրապարակվում, հասկանալի չէ:

Մեկնաբանություններ (2)

A b g a r G y u l u m y a n
Im nkatmamb anbaro qayl katarelu hamar Kotayqi marzi @ndhanur iravasutyan datarani datavor Aristakes Sisakyani ashxatakicneric mekin entarkel en kargapahakan tuyji. Ete ayspes amen mek@ anunner@ gri, apa haytni kdarnan anunner@. Bayc dranic inch@ kpoxvi. Dzevakan qaylerov stextsats petutyun@ nman e qamak@ bac durs @nkac knka
Aram
Dear HETQ, Why does the Armenian (hayastantsi) media always resort to so many words to report a simple event or news. How many of your readers care what article of the complicated laws or ordinances are violated every time you report a crime? Do your reporters ever read the international media and or follow their reporting of news? Do your reporters get paid by the number of words they use in an article?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter