HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հայտնաբերել են Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին

Դեկտեմբերի 14-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը' կալանք:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

Մեկնաբանություններ (1)

GVIDON
Iiiiiinch qstmneli kerparanqner en!!!! Yes chgitem, sranq iskapes mexavor en, te voch, bayts chapazants yexkeli rex unen....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter