Ստորագրվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի13-րդ նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանի գլխավորությամբ:
Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպականհարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարվածաշխատանքները, անդրադարձ կատարվեց հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ինչպեսնաև տարածաշրջանային հարցերին:
Նախարար Նալբանդյանը նիստի ընթացքում իր ելույթում նշեց, որ ԵՄ հետ հարաբերությունները կարևոր տեղ ենզբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում և վերահաստատեց մտադրվածությունը էլ ավելի խորըհամագործակցություն հաստատել Միության հետ։ Նա հավելեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է Արևելյանգործընկերության թե երկկողմ թե բազմակողմ հարթակներում:
ՀՀ ԱԳ նախարարը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար՝ նշելով, որ սկսած 2009թ-ից Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում երկխոսություն է հաստատել ԵՄ հետ, որը արդյունավետ շրջանակ է հանդիսանում կառուցողական և օգտակար քննարկումների համար:
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձրգնահատեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը և իրենց աջակցությունը հայտնեցինՀայաստանում իրականացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին և այդ ուղղությամբ իրականացվողքայլերին:
Նիստի ընթացքում արձանագրվեց, որ 2012թ. նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելությունների մեծինտենսիվությամբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Բրյուսել մարտին և հունիսին, ԵՄ Խորհրդի նախագահ ՀերմանՎան Ռոմպոյը, ԵՄ Հանձնաժողովի նախագահ Խոսե Մաունել Բարոզուն և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելել ենՀայաստան համապատասխանաբար հուլիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորեց Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրիգոտու ստեղծման մասին բանակցությունների հաջող ընթացքը, և ընդգծեց հայկական կողմի մտադրությունը ավարտելդրանք մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքիարտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄքաղաքացիները 2013թ. հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։
Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը ևԵվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարՇտեֆան Ֆյուլեն ստորագրեցին նաև Շրջանակային համաձայնագրի արձանագրություն, որը հնարավորություն կտաՀայաստանին մասնակցություն ունենալ ԵՄ ծրագրերում:
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ցուցաբերած աջակցության համար՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որը հաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում:
Խորհրդի նիստին հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի, Էրատո Կոզակու-Մարկուլիսի և Շտեֆան Ֆյուլեի համատեղասուլիսը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել