
10-րդ դարի վանքը քանդվում է, Մայր աթոռն անտարբեր է, իսկ մշակույթի նախարարությունը «գլխառադ» է անում
«Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում նախօրեին «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց ձորի մարզի Գնդեվանք համալիր (10-րդ դար) և մաքրել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:
«Այցելելով Գնդեվանք` առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնելուց, իսկ մշակույթի նախարարությունը, ֆինանսների պակասը պատճառաբանելով, ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը»,- նշվում է նախաձեռնության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
«Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 21-ին: «Ճանաչիր քո երկիրը» կոչ է անում բոլորին միանալ ակցիային` զանգահարելով (094) 63-40-57 հեռախոսահամարով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել