«Ժողովուրդ». քաղաքապետը ձյան և աներգաձի միջև
Ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աներձագի և ձյան միջև: Պարզվում է, որ կարող է. առաջին ձյունն այս տարի բերեց ոչ այնքան ուրախություն, որքան դժվարություններ՝ վտանգավոր փողոցների և մայթերի տեսքով:
Եվ սա՝ շնորհիվ Երևանի քաղաքապետարանի անգործության. փողոցները և մայթերը ձնից և սառույցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, հետիոտները տեղաշարժվում են դժվարությամբ, բազմաթիվ վարորդներ վախենում են մեքենաներով դուրս գալ, քաղաքի տարբեր հատվածներում եղել են խցանումներ, փողոցները դարձել են գրեթե անանցանելի:
Իսկ քաղաքապետարանը կարծես մոռանում է, որ միայն դալաններ նկարազարդելով՝ իր ֆունկցիան չի սահմանափակվում:
Փոխարենը աներձագատիրական հասարակարգի ջատագով Տարոն Մարգարյանը և իր աշխատակիցները չեն զլանում պարբերաբար «Ֆեյսբուք»-ում հանդես գալ գեղագիտական բարձրագույն չափանիշերին համապատասխանող, քաղաքապետի և քաղաքապետարանի հրաշագործությունների մասին պատմող հայտարարություններով:
Իսկ ո՞ւր մնացին հրաշագործությունները: Թե՞ Տ.Մարգարյանն իր ռեսուրսներն արդեն սպառել է աներձագային ընտրությունների ժամանակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել