HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Վաչոյի որդու մասնակցությամբ

«Չի» տեղեկություններով՝ շաբաթ օրը հերթական խուլիգանության դեպքն է գրանցվել «Jose» գիշերային ակումբում: Խուլիգանական «օպերացիան» հրահրել և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերիկը:

Վերջինս իր ընկերների հետ ակումբում զվարճանալիս է եղել և կողքի սեղանի տղաների հետ վեճի է բռնվել, որից հետո կողմերը սկսել են շամպայնի շշեր նետել միմյանց վրա:

«Չի» տեղեկություններով՝ դեպքի վայր են շտապել ՀՀ ոստիկանության գիշերային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները. ականատեսները փաստում են, որ Վաչոյի որդուն և նրա ընկերներին կարմիր բերետավորները բերման չեն ենթարկել որևէ բաժին, այլ հորդորել են հեռանալ տարածքից: ՀՀ ոստիկանությունից «Չի»-ին տեղեկացրին, որ իրենք ահազանգ չեն ստացել, և նմանատիպ դեպք գրանցված չէ իրենց մոտ:

Նշված օբյեկտը պատկանում է ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, որը լքել է Հայաստանը և հիմա ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում:

Մեկնաբանություններ (2)

hasmik
ապրի սերժիկը; ինչ ապահով Հայաստանում եմք ապրում
Նարեկ
Կեցցե Սերժ Սարգսյանը, Վաչիկը, Սաշիկը և ազատ, անկախ, հավատքով լի Հայաստանի Հանրապետությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter