HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ անձն այրել է բենզալցակայանի 2 աշխատակցի. զոհերը հիվանդանոցում են, հարուցվել է քրգործ

Դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 04.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 և 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել՝ սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:

Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը, մոտը եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա, այրել է:

Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter