HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության ներկայացուցիչը չգոհացրեց ԱԺ նախագահին. «Ճիշտ չի, ասեմ իմանաք»

Ազգային ժողովում այսօր շարունակվում է արտահերթ նիստը: Քննարկվում են հարկային և տնտեսական ոլորտին վերաբերող օրինագծեր: «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագծով նախատեսվում է, որ կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել կառավարության լիազոր մարմնի սահմանած չափանիշերին բավարարող համակարգչային ծրագրերով: Նախագիծը մշակել են ֆինանսների նախարարությունը և պետական եկամուտների կոմիտեն:

Եթե «Շահութահարկի մասին ՀՀ օրենքին համապատասխան հաշվարկված, նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցում է 1 մլրդ դրամը, ապա հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրով վարելու ժամկետ սահմանվում է 2013թ. հուլիսի 1-ից սկսած, 500 մլն դրամից ավելիի դեպքում՝ 2014թ. հուլիսի 1-ից սկսած, 100 մլն դրամից ավելիի դեպքում՝ 2015թ. հուլիսի 1-ից սկսած:

ԱԺ-ում օրինագիծը ներկայացնում է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Նա տեղեկացրեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վրա օրինագիծը չի տարածվի, քանի որ դրանց գործունեությունը կարգավորում է Կենտրոնական բանկը:

«Ճիշտ չի, ասեմ իմանաք»,- հիմնական զեկուցողի խոսքը լսելուց հետո ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter