HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Դեկտեմբերի 19-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-23-ը արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ը հովտային շրջաններում՝ թաց ձյան և անձրևի տեսքով:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-21-ը աստիիճանաբար կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-21-ին՝ անձրևի և թաց ձյան տեսքով: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Հնարվոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter