HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Նախախորհրդարանի հանրային լսումները

2012 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-14:00, «Նարեկացի» արվեստի միության դահլիճում մեկնարկեց Նախախորհրդարանի ՝ ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ռազմավարական հայեցակարգին նվիրված հանրային լսումների շարքը:

«Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները» թեմայով առաջին լսումը անցկացրեց Նախախորհրդարանի համազգային հարցերի ոլորտի աշխատանքային խումբը:

Որպես բանախոսներ հրավիրված էին հայաստանաբնակ և արտերկրաբնակ հայեր, ովքեր երկար տարիներ զբաղվել են թեմային վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ:

Արծարծվեցին հետևյալ հարցերը.

1. «Հայրենիքի» ընկալման ճգնաժամը ՀՀ-ում և սփյուռքի հայության վիրտուալ ու առարկայական «հայրենիքը» (Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, Հայաստան),

2. «Ոչ մի վերադարձ առանց հեռանկարի» (Սարգիս Շահինեան, ճարտարապետ, Հայաստան պատգամավորական խմբի Գլխավոր քարտուղար, Շվեյցարիա),

3. «Փորձառու հայրենադարձները մեծապես նպաստում են զարգացող երկրի տնտեսական աճին» (Ռոբերտ Այդաբիրյան, ճարտարագետ, Փարիզի Հայկական դիտարանի հիմնադիր, տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային հանրահայտ ընկերությունների նախկին ղեկավար, մի շարք մասնագիտական և կրթական հաստատությունների տնօրեն, Ֆրանսիա),

4. «Դեպի Հայաստան ուղեղների ներգաղթ. հայրենադարձության առանցքային հարցերը» (Վարդան Մարաշլյան, տնտեսագիտության դոկտոր, սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, Միջազգային զարգացման բրիտանական դեպարտամենտի նախկին տնտեսական խորհրդական, ՀՀ վարչապետի նախկին օգնական, “Repat Armenia” հիմնադրամի տնօրեն, Հայաստան):

5. «Հայրենադարձությունը՝ որպես Հայաստանի բարեփոխման բանալի» (Վիգեն Ադդարյան, ճարտարագետ, MIDC հաստատութեան հիմնադիր նախագահ, հայագիտական թեմաներով ճանաչված դասախոս, համացանցային հոդվածագիր, Կանադա),

6. «Փոխադարձ ակտիվություն» (Կարեն Աղեկյան, հրապարակախոս, «Անիվ» ռուսերեն ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Բելառուս),

7. «Հայրենադարձություն, թե հայրենակերտություն» (Գարեգին Չուգասզյան, ճարտարագետ, համակարգային վերլուծաբան, ՀՀ Կառավարության տեղեկատվության և

հրատարակությունների վարչության նախկին պետ, «Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն» ընկերության նախագահ, Նախախորհրդարանի համակարգող, Հայաստան):

Բանախոսների ելույթներից հետո տեղի ունեցավ քննարկում:

Լսումը վարում էր ոլորտի պատասխանատու, Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը (ԱՄՆ-ից հայրենադարձած իրավաբան, Policy Forum Armenia կազմակերպության խորհրդի անդամ, գործարար):

Հանրային լսմանը ներկա էին տարբեր հասարակական խմբերի մոտ 60 ներկայացուցիչներ, լրագրողներ: Արտերկրաբնակ բանախոսները լսմանը մասնակցում էին Skype համակարգի միջոցով: Լսումը հեռարձակվում էր USTREAM համակարգով և արձանագրված է հետևյալ հասցեով:

Նախախորհրդարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter