HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված է 181 միավոր մեքենա-մեխանիզմ

Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է, սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:

Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող և «Բելոռուս» GSB տիպի 34 մեքենա: Երեկոյան և գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է ևս 7 գրեյդեր:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռքբերվել շինարարական կազմակերպությունների հետ՝ ձյան տեղումների օրերին փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին լրացուցիչ ևս 120 մեքենամեխանիզմ ներգրավելու համար։

Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ և ավազ:

Ներկայում փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter