HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղանկարիչ Սամվել Գալստյան. «Իմ աշխատանքները ավելի շատ գողացել են, քան ես վաճառել եմ» (տեսանյութ)

Գյումրու ծայրամասերից մեկում՝ Սավոյան անանցանելի փողոցի և նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի փլատակների հարևանությամբ գտնվող տնակային ավանում է ապրում ու ստեղծագործում ժամանակակից գյումրեցի լավագույն գեղանկարիչ Սամվել Գալստյանը: Նա ներկայում Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենն է:

Ի դեպ, ժամանակավոր և մի խղճուկ տարածքում է պատսպարված նաև իննսուն տարվա պատմություն ունեցող նկարչական դպրոցը: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցի նախկին, պատմաճարտարապետական շքեղ կոթող համարվող շենքը կանգուն է: Պարզապես երբեմնի «Կումայրի» արգելոցի զարդը հանդիսացող նմանատիպ այլ շենք-շինությունների նման… վաճառված է: Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այդ շենքը ևս գնել է Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքը:

Առաջ անցնելով՝ ասենք, որ փոքրիկ վագոն-տնակում ապրող և ստեղծագործող նկարիչ Սամվել Գալստյանը գյումրեցի տաղանդավոր այն հատուկենտ նկարիչներից է, որոնք երկրաշարժից հետո չեն լքել քաղաքը: Նրա հատկապես ջրաներկով աշխատանքները մեծ մասամբ գնում են Հայաստանում օտար երկրների դիվանագիտական կորպուսի աշխատակացիները:

Մեզ հետ ունեցած զրույցում գեղանկարիչը պատմեց, որ իր նկարները պարբերաբար նաև գողացել են:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում Սամվել Գալստյանը պատմում է իր ստեղծագործական ուղու, իր խոհերն է հայտնում Գյումրիում արվեստի և արվեստագետների հանդեպ իշխանությունների ու հասարակության ունենցած ներկայիս վերաբերմունքի մասին:

«Շիրակ կենտրոն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter