HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Ալեն Դելոնը՝ մասնակցելու «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կլինի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կատակերգության պրեմիերային:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում՝ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:

Ալեն Դելոնն ընդգծել է, որ Ֆրանսիայում մշտապես ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում:

Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմով՝ նշելով, որ հայերի, ինչպես և միջերկրյածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, և եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին ֆիլմը նվիրել են մայրերին, ուրեմն այն արժեքների հավերժության մասին է, իսկ թեման՝ բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար մշտապես արդիական:

Ալեն Դելոնը նշել է, որ Հայաստանում իրեն հաճելիորեն զարմացրել է այդքան ճանաչված և սիրված լինելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter