HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 22-ից հունվարի 13-ը Երևանում կանցկացվի Ձմեռային փառատոն

Դեկտեմբերի 22-ին ավանդական ձմեռային շքերթով կմեկնարկի Ձմեռային փառատոնը, որը կազմակերպում են Երևանի քաղաքապետարանը և «Ձմեռային փառատոն Հայաստանը»:

Ձմեռային շքերթի մասնակիցները՝ երաժշտական խմբերը, պարախմբերը և գունեղ հագուստներով հետաքրքիր կերպարները, Կաղանդ պապի առաջնորդությամբ քաղաքապետարանից կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կանցկացվեն ձմեռային խաղերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը, ձեռքի աշխատանքների, հեքիաթասացություն և այլ միջոցառումներ:

Փառատոնի բոլոր օրերին Ազատության հրապարակում կկազմակերպվեն անհատական և թիմային բազմազան խաղեր (ուրախ պինգվիններ, բոուլինգ, նկարչական պատ, լաբիրինթոս և այլն): Երեխաների համար կանցկացվի հեքիաթասացություն: Փառատոնի մասնակիցները նաև կարող են վերամշակվող նյութերից պատրաստել Ամանորի խաղալիքներ, զարդարանքներ, տոնածառեր, օրիգամի և տուն տանել:

Դեկտեմբերի 28-ին կանցկացվի փառատոնի ամենաուրախ և աշխույժ միջոցառումներից մեկը՝ Ձմեռ պապերի մրցավազքը: Նախապես գրանցված մասնակիցները, ստանալով Ձմեռ պապի հագուստ, իրենց ուժերը կփորձեն վազքում: Հաղթողները կստանան մրցանակներ:

Փառատոնը կավարտվի հունվարի 13-ին: Միջոցառումների մուտքն ազատ է:

Ձմեռային փառատոնի ժամանակացույց

  • Ձմեռային շքերթ դեկտ 22 | 14:00 -16:00
  • Բնապահպանական տոնածառերի ցուցահանդես դեկտ 22-հունվ 13 | ողջ օրը
  • Ձմեռային խաղեր դեկտ 22-հունվ 13 | 12:00 - 16:00
  • Հեքիաթասացություն դեկտ 22-28 |15:00
  • Ձեռքի աշխատանք դեկտ 22-28 |12:00 - 16:00
  • Ձմեռ պապերի մրցավազք դեկտ 28|14:00 – 15:00
  • Վիրտուալ փառատոն|Virtual Fest (առցանց մրցույթներ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter