HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Ընթերցման օլիմպիադան

«Անտարես» հրատարակչությունը և Dasaran.am-ը դպրոցականների համար կազմակերպում են Ընթերցման օլիմպիադա, որի նպատակն է խթանել դպրոցականների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:

Օլիմպիադան կազմակերպվում է ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների նախաձեռնությամբ, «Գրանիշ» գրական ակումբի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայաստանի գրողների միության աջակցությամբ:

Օլիմպիադայի մասին նախապես տեղեկացվել է դպրոցների տնօրեններին և համապատասխան պաշտոնյաներին՝ աշակերտներին ծանուցելու նպատակով: Ընթերցման օլիմպիադային կմասնակցեն Հայաստանի մոտ 1400 դպրոցի միայն 6-րդ դասարանի աշակերտները՝ մինչև դեկտեմբերի 21-ը գրանցվելով www.dasaran.am կայքում:

Օլիմպիադան անցկացվում է 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետական: Դպրոցական փուլը մեկնարկել է 2012 թ. դեկտեմբերի 17-ին և կավարտվի դեկտեմբերի 24-ին: Մարզային փուլը կանցկացվի 2013 թ. փետրվարի 11-25-ը: Հանրապետական փուլը կանցկացվի 2013 թ. ապրիլի 22-ին:

Բոլոր փուլերի հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով և թանկարժեք նվերներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter