«Հրապարակ». Արման Սահակյանը չի փոշմանել
ԱԺ նորընտիր պատգամավոր Արման Սահակյանի քաղաքական մուտքը բավականին սիմվոլիկ է ստացվել. ԱԺ պատգամավորի մանդատն ստանալուն հաջորդող իրադարձությունը ոչ թե տաղտկալի ԱԺ նիստն էր, այլ ՀՀԿ լիդեր Սերժ Սարգսյանի առաջադրումն ու ՀՀԿ պատմական համագումարը: «Ձեր եւ Սամվել Բալասանյանի գործն ահագին հեշտացավ Գագիկ Ծառուկյանի չառաջադրմամբ. ՀՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանի հետ ուս-ուսի կաշխատեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու ուղղությամբ»,- նկատել է թղթակիցը:
«Գյումրիում Հանրապետական կուսակցությունն աշխատելու է ամբողջ ներուժով, որպեսզի ապահովի հնարավորինս շատ ձայն Սերժ Սարգսյանի համար: Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին, ապա նա ԲՀԿ-ական է, իսկ ԲՀԿ-ն ասել է՝ ոչ մեկին չի սատարելու, Բալասանյանն էլ չի մասնակցում այդ գործընթացներին, այնպես որ հարցը տեղին չէ»,- ասել է Սահակյանը:
Իսկ հնարավո՞ր է փոշմանեք, որ պատգամավոր դարձաք. ախր պառլամենտն այնքան տխուր տեղ է. «Ոչ, չի կարող, ադեկվատ եմ վերաբերվում պառլամենտին ու ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել