«Հայկական ժամանակ». մենթերն է՞լ են բունտ անում
Երեկ ուշ երեկոյան թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել: Տեղեկությունները ճշտելու համար թղթակիցը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ է տվել դիմել հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքել է:
Այդուհանդերձ, թերթին հաջողվել է ճշտել ձերբակալվածների անունները՝ Խաչիկ եւ Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել, ուշ ժամի պատճառով ճշտել չի հաջողվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել