HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». մկան նման ծակը մտան

Երեկ թերթը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը, լինելով ԱԺ պատգամավորներ, տիրապետում էին նաեւ պետական գաղտնիքների, ինչի գաղտնալսումը մեր երկրի համար կարող էր վտանգավոր հետեւանքներ ունենալ: Եվ ահա երեկ գործող ռեժիմը որոշեց եւ գլխից ազատվել, եւ գլխացավանքից: Այն պահին երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանն ու Զուրաբյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրենց զրույցի ապօրինի գաղտնալսման ու սոցցանցերում տեղադրման կապակցությամբ քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել, «Youtube» սոցկայքից այդ ձայնագրությունն իսպառ անհետացավ:

Այլ կերպ ասած՝ երբ պարզ դարձավ՝ կատարվածի առթիվ քրգործ հարուցելու վտանգ է ստեղծվում, սադրանքի հեղինակները միանգամից մկան նման ծակը մտան՝ փորձելով վերացնել ապացույցները: Թեեւ, ինչպես ռոբերտ Քոչարյանը կասեր, այս գործը նույնիսկ «ուչաստկովի»-ն կարող է բացահայտել, այնուամենայնիվ, այս կերպ «ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երեւույթը դատապարտելու անցանկալի հետեւանքներից: Կեցցե արդարությունը, որը պատսպարվել է մի քանիսի գրպանում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter