«Չորրորդ ինքնիշխանություն». Աբրահամյանը չի գնահատել գեղեցիկ արվեստը
Նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ազգային վիճծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին դուրս է արել դահլիճից, որովհետեւ վերջինս ներկայացել էր առանց փողկապի: Ավելի ուշ պրն Մնացականյանը վերադարձել է արդեն «պատշաճ հագուկապով»:
«ՉԻ»- Հովիկ Աբրահամյանն, իհարկե, ճիշտ է արել: Ով՝ ով, բայց ԱՎԾ պետը պարտավոր էր իմանալ, որ կարեւորը ձեւն է եւ ոչ թե բովանդակությունը: Հասկանալի է, որ Ստեփան Մնացականյանն ինքն իրեն ավելի շատ ոչ թե որպես պետական պաշտոնյա է ընկալում, այլ որպես նկարիչ՝ ազատ արվեստագետ (այդպիսի թվեր նկարելու համար իսկապես նկարչական տաղանդ է պետք), բայց դա չի նշանակում, թե խորհրդարան կարելի է մտնել ազատ արվեստագետի հագուկապով: Եթե այդպես լիներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամեն տեղ կհայտնվեր բերետով եւ յուղաներկի մեջ կորած գոգնոցով:
Բայց մյուս կողմից էլ՝ վարչապետի պաշտոնին հավակնող Հովիկ Աբրահամյանը ճիշտ չի արել, որ փչացրել է հարաբերությունները ԱՎԾ պետի հետ: Հիմա արդեն նա պրն Աբրահամյանի «ինադու» տնտեսական աճի ոչ թե երկնիշ, այլ եռանիշ ցուցանիշներ կնկարի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել