HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթել է ջեռուցման կաթսան

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16.51-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն` առանց հրդեհի բռնկման: Պայթյունի հետևանքով վնասվել են տան խոհանոցի պատը և գույքը, կոտրվել են ապակիները: Տան բնակչուհի` 1963 թ. ծնված Ս. Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Լուս.՝ news.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter