HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը հավանություն է տվել «ՀԷՑ» ծրագրին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած նիստում քննարկվել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության  2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի, որից 2013 թվականին՝ 8 038,9 մլն դրամ: 

Ներդրումային ծրագիրն ուղղված է  հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաև`  այլ աշխատանքների իրականացմանը:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter