Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին` ժամը 12.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Աշտարակ-Գյումրի (Մաստարա-Լանջիկ), Ապարան-Սպիտակ (Լեռնապար-Ալագյազ, Արագած, Վարդաբլուր) ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել