Հայաստանը տարին եզրափակեց 75-րդ տեղում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը 82-րդից տեղափոխվել է 75-րդ հորիզոնական: Անցյալ տարվա դեկտեմբերին մեր թիմը 46-րդն էր, իսկ այս տարվա փետրվարին գրանցեց իր լավագույն ցուցանիշը՝ 41-րդ տեղ: Դրանից հետո թիմը նահանջ է գրանցել եւ նոյեմբերին հայտնվել էր 82-րդ տեղում:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավոր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան: Գերմանիան ու Արգենտինան նույնպես մնում են իրենց տեղերում: Լավագույն քառյակ է մտել ընթացիկ շրջափուլում մեր մրցակից Իտալիան, որը բարձրացել է մեկ հորիզոնականով: Թոփ 10-յակում են Կոլումբիան, Անգլիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Ռուսաստանը, Հորվաթիան:
Հայաստանի հավաքականի մրցակիցներից Դանիան իջել է մեկ տեղով եւ այժմ 23-րդն է, չեխերը նահանջել են 4 հորիզոնական ու 29-րդն են: Բուլղարացիների անկումը էլ ավելի ցավոտ է՝ 10 հորիզոնական եւ 50-րդ տեղ: Մալթան բարձրացել է 3 տեղով եւ այժմ 146-րդն է:
Հետխորհրդային երկրներից Հայաստանին բացի Ռուսաստանից գերազանցում են նաեւ Ուկրաինան (47), Բելառուսը (65), Ուզբեկստանը (67), Վրաստանը (73): Մեր հարեւաններից թուրքերը 40-րդն են, Իրանը՝ 59-րդը, իսկ Ադրբեջանը՝ 118-րդը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել