Հանդիպել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս. Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները:
Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՀՀ ՊՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել