HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օլիմպիական հույսեր 19-22». Կորյուն Սողոմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը  շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն`  49 կգ քաշային կարգում: Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:

Եզրափակիչ դուրս եկած Արամ Ավագյանն (56 կգ) այս պայքարում զիջեց իր մրցակից ռուս բռնցքմարտիկ Վլադիմիր Նիկիտինին և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

52 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Աբգարյանը, ով կիսաեզրափակչ փուլում չկարողացավ նվաճել հետագա պայքարը շարունակելու ուղեգիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականն «Օլիմպիական հույսեր 19-22» բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ներկայացել էր 7 բռնցքամարտիկներով, որոնք տարիքային առումով այս առաջնության ամենակրտսեր մարզիկներն էին:

Մեր հավաքականը Կալինինգրադից Երևան կվերադառնա  այսօր երեկոյան` մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճած:

ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter