HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունեց ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին` առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետն արդյունավետ համարեց  գրասենյակի  հետ  համագործակցությունը եւ հաջողություններ մաղթեց տիկին Զեհեին հետագա գործունեության մեջ: Նա  վստահություն հայտնեց, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ գործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Քննարկվեցին տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված են Եվրախորհրդի հետ համագործակցության 2011-2014 թթ. քառամյա ծրագրով:

Փոխվարչապետը նշեց, որ 2013 թ.-ին  Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրները:  Հայաստանի նախագահության շրջանում կանցակացվեն նաեւ ապակենտրոնացված գործակցության  խորացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես Ֆրանսիայում տեղի կունենա  ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ  համաժողովը, նախատեսվում է նաեւ կազմակերպել եվրոպական մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում եւ այլն:

Կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ ապակենտրոնացված զարգացման  ավանդույթներ ունեցող ԵԽ անդամ մյուս երկրների համայնքների միջեւ ուղիղ շփումների, փորձի փոխանակումը` ընդգծելով, որ դա կնպաստի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, նոր գաղափարների կյանքի կոչմանը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթին` նկատելով, որ այն համախմբել է ոլորտի զարգացման գաղափարները, եւ փաստաթղթում արձանագրված մոտեցումների մեծ մասը համահունչ են ԵԽ հետ համագործակցության ծրագրի դրույթներին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter