HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նոր կազմի անդրանիկ նիստը: 

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ ամփոփել է 2009-2012 թվականներին իրականացված աշխատանքները, ներկայացվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի երկրորդ` վերլուծական մասը:
Այնուհետև խորհուրդը քննարկել է «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013 2017 թթ. ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ներկայացված մի շարք առաջարկությունների հիման վրա լրամշակել այն, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն, անդրադառնալով «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի կատարման ընթացքին, տեղեկացրել է, որ դրա շրջանակներում հաստատվել է 987 վարկ՝ ընդհանուր 7 մլրդ 220 մլն դրամ ծավալով: Ընդ որում, 491 վարկերը հաստատվել են Երևանում, իսկ 484-ը՝ ՀՀ մարզերում, ինչը բխում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունից: 

Նիստում համառոտ ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում 2012 թ. իրականացված ծրագրերը, ՀՀ խորհրդի կողմից հավանության արժանացած երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնորհային համակարգի գործունեությունը:

Միաժամանակ, հաստատվել է նաև առցանց համակարգի նոր փորձագետների կազմը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում երիտասարդական քաղաքականությամբ զբաղվողի հաստիքի առանձնացման հնարավորության և ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդների ձևավորման հարցերին, ինչպես նաև հանրապետությունում տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նպատակով աշխատանքային խմբի ձևավորմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter