HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

20 րոպեանոց ընդմիջում ԱԺ-ում. ՀՀԿ-ն «ներկայացում» է խաղում

Քաղաքական մեծամասնության կողմից քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական ներկայացումը: Երբ քվեարկության պետք է դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխության նախագիծը, որով նախատեսվում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կառուցվածքային փոփոխություն, ընդդիմադիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեցին:

Ընդդիմադիրները թեեւ որոշ վերապահումներով ընդունելի համարեցին փոփոխությունները եւ նախագծի հեղինակներ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի զիջումները, այնուամենայնիվ համախմբված նշեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ խաղի կանոններ են փոխվում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հատուկ հայտարարեց, որ հաշվել է պատգամավորների թիվը եւ դահլիճում նրանք 63-ն են: «Այնպես չլինի, որ ընդդիմությունը չմասնակցի քվարկությանը, ու նախագիծն ընդունվի»,- զգուշացրեց Վահան Հովհաննիսյանը: «Դուք միշտ դավեր եք նյութում, պարոն Հովհաննիսյան»,- հնչեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեսնելով, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց պատգամավորներով չեն կարող նախագիծն ընդունել 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց. ինչին իշխանական պատգամավորներն արձագանքեցին բարձր ծիծաղով:

Լսելի էր, որ Գալուստ Սահակյանին 20 րոպեանոց ընդմիջման մասին հուշեց հենց ԱԺ նախագահը: Ամենայն հավանականությամբ այս պահին ՀՀԿ-ականները հեռախոսազանգերով խորհրդարան են կանչում իշխանական պատգամավորներին, որպեսզի կարողանան նախագիծն անցկացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter