HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացվել է գյուղմթերքի ամանորյա տոնավաճառ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առևտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել:

Տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները,  ինչպես նաև պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է ամեն օր:

Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ  քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացված այս շուկայի նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է:

Բնակիչներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների մատչելիությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter