HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժեշտի հանդիպում ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեյին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք Ձեզ հետ համագործակցել ենք այնպիսի հարցերում, որոնք մեզ համար ունեն կենսական նշանակություն: Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»: 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի խորհրդի հետ հետագա համագործակցությամբ և մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացմամբ:

Իր հերթին Սիլվիա Զեհեն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների զարգացման ու ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման բնագավառներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության համար: 

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Զեհեյին մեր երկրում կատարած մեծածավալ աշխատանքների համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter